Հույն բժիշկները կվերապատրաստվեն ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում![]() 3 հոկտեմբերի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի ԶՈւ առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում: Այդ մասին ասվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին տեղեկացրել է, որ Հունաստանը շահագրգռված է իրականացնել նաև փորձի փոխանակման ծրագրեր: Դրա շրջանակում՝ հույն բժիշկները կայցելեն Հայաստան և ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում կանցնեն վերապատրաստում: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հնարավորություն կունենան մասնակցել ամռանը Հունաստանում անցկացվող զորավարժություններին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են կրթության և ռազմաբժշկության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելուն: Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդը, բարձր գնահատելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՊԲՀ-ին հրավիրել է մասնակցել 2020 թվականին Հունաստանում անցկացվող ռազմաբժշկական կոնֆերանսին: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |