Փաշինյան. Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու կրթության ոլորտը 5 հոկտեմբերի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ պետք է գալիք սերունդին պատրաստեն թռիչքի` շատ ավելի բարձր նպատակների և արդյունքների հասնելու, Հայաստանի վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Դա նշանակում է, որ նաև ձեզանից ու ձեր պատասխանատու աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը: Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կառավարությունն ուշադրության կենտրոնում պետք է պահի կրթության ոլորտը, կրթության որակի շարունակական բարձրացման հարցը: Սիրելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ», հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |