Կատալոնիայի առաջնորդներին դատապարտել են երկարատև ազատազրկման14 հոկտեմբերի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները, գրում է BBC-ին: Դատավճռի հրապարակումից հետո Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ անցել են Բարսելոնայի փողոցներով «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով և կողմնակիցներին ուղղված` փողոց դուրս գալու կոչերով: Սկզբից մեղադրանքը 25 տարվա ազատազրկում էր պահանջում Օրիոլ Ժունկերասի համար, որը ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հայտնվել է դատարանում հանուն Կատալոնիայի անկախության պայքարի համար: Ժունկերասն ամենախիստ պատիժն է ստացել խռովություն հրահրելու և պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու համար: 9 առաջնորդ դատապարտվել է ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով, նրանցից ոմանք պաշտոններ էին զբաղեցնում Կատալոնիայի խորհրդարանում և կառավարությունում: 2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |