Գյումրի պատմական հատվածում ապօրինի շինարարության վերացման հարցը քննարկվում է14 հոկտեմբերի 2019 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Աբովյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքի շինարարությունը քաղաքապետարանի կողմից թույլատրված չի եղել: Այս մասին PanARMENIAN.NET-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի կողմից այս նախագիծը չի հաստատվել և չկա կապիտալի պայմանագիր: «Կառուցապատվողը երթակվել է վարչական պատասխանատվության, այս պահին գործընթացն իրավական հարթությունում է: Կառուցապատողն օրեր առաջ եղել է քաղաքապետարանում, քննարկվել է վերին հարկերի ապամոնտաժման և մի շարք այլ հարցեր»,-ասաց Սոնա Առաքելյանը: Սոնա Առաքելյանը չնշեց, թե ով է կառուցապատողը՝ ընդգծելով, որ այս պահին վարչական իրավախախտման մասով դատակն պրոցես կա և որևէ տեղ չկա պայմանագիր կառուցապատողի հետ: Գյումրու Աբովյան փողոցի շենքերից մեկի տանքի կիսակառույց շենքի նկարը համացանցում էր հայտնվել օրեր առաջ: Օգտատերերն իրենց բողոքն էին հայտնել քաղաքային դիմագծին և փողոցի արտաքին տեսքին չհամապատասխանող շինության մասին: Աբովյան փողոցը Գյումրու նախկին Ալեքսանդրովսկի փողոցն է: Փողոցի երկարությունը 160 մետր է: Լուսանկարն՝ Արմինե Ղազարյանի ՖԲ-էջից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |