Փաշինյան. Պուտինի ու Էրդողանի համաձայնություններն անդրադառնում են նաև Սիրիայի հայության վրա

Փաշինյան. Պուտինի ու Էրդողանի համաձայնություններն անդրադառնում են նաև Սիրիայի հայության վրա

PanARMENIAN.Net - Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռք բերված պայմանավորվածությունները Սիրիայի հարցով անդրադարձ ունեն նաև սիրիահայերի անվտանգության վրա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում:Նախագահները հաստատել են հավատարմությունը Սիրիայի միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:

Նշվում է, որ առկա ստատուս քվոն «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում՝ Թել Աբյադի և Ռաս էլ Այնի միջև 32 կմ խորությամբ, կպահպանվի: Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում: Այդ պահից կմեկնարկի ռուս-թուրքական համատեղ պարեկությունը սահմանից 10 կմ խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, բացառությամբ Ղամիշլիի:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---