Նախագիծ. 2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան

Նախագիծ. 2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան

PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան:

Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, ՀՀ և ԱՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները:

Նախագծով նախատեսվում է ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից, յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025 թվականի հունվարի մեկից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ):

Հիմք է ընդունվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1 ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37 րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---