SOAD-ը հոնորար չի ստանա 2020-ի համերգի համար

SOAD-ը հոնորար չի ստանա 2020-ի համերգի համար

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System Of A Down ռոք խումբը հոնորար չի վերցնի 2020-ի հունիսին Երևանում կայանալիք համերգի համար: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ:

Իր հայտարարությամբ SOAD-ը նաև հերքել է որոշ հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումը, թե խումբը շահույթ է ստացել 2015-ին Երևանում ունեցած անվճար համերգից: Խումբն իր «նողկանքն» է հայտնել արվեստը քաղաքականացնելու փորձերի հանդեպ:

2015-ին SOAD-ը անվճար համերգով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

«2015-ին մեզ հրավիրել էր ՀՀ կառավարությունը, բոլոր ծախսերը, այդ թվում բեմի կառուցումը, թիմի ծախսերը, թռիչքն ու կացությունը ապահովել էին հովանավորները: Ոչ SOAD-ը, ոչ որևէ մեկը մեր թիմից նույնիսկ մեկ լումա չի վաստակել 2015-ի համերգից: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք հանդես գալ այսպիսի հայտարարությամբ, նողկալի է, որ մեր խումբը օգտագործվում է քաղաքական հայտարարությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը