Երևանում 10-ից ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձը պարտադիր անկանխիկ կդառնա24 հոկտեմբերի 2019 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը 2020-ի հունվարից պարտադիր անկանխիկ կդառնա: ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ հաշվի առնելով, որ քաղաքացիների դիմումի համաձայն իրենց վճարման եղանակ ընտրելու դրույթը, կարևոր էր, բայց հանվել է, իրենց խմբակցությունը դեմ քվեարկի: Պապոյանը նշել է, որ այդ դրույթը մտցվել էր մարզերի համար, քանի որ հնարավոր էր՝ բանկային ծառայությունների անհասանելիության պատճառով մարդիկ չկարողանային օգտվել քարտերից: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արդեն նախագծում ներառվել էր միայն Երևանը: Պապոյանը նշել է,որ քննարկումներ են ունեցել Կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, ոլորտի մասնագետների հետ և հասկացել, որ այդ առումով Երևանում խնդիր չկա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |