Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Մեկ պատուհան» համակարգ է մեկնարկել24 հոկտեմբերի 2019 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է: Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով: Ռիսկերի չափորոշիչների սահմանումը համակարգում հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով հեշտությամբ բացահայտել ռիսկային գործոնները, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Տեսչական մարմինն այս համակարգի առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն: «Մեկ պատուհան» համակարգը ապահովում է այդ փաստաթղթերի թողարկման գործողությունների բարձր որակ։ ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նկատել է, որ Երևանյան փուլում դեռևս կկիրառվեն թե հին, թե նոր համակարգերը, և դրական արդյունքներն ամփոփելուց հետո միայն համակարգը ամբողջությամբ կներդրվի հանրապետությունում: «Եվ, որ ամենակարևորն է, այդ արդյունքները կլինեն չափելի», - ասել է Միրզոյանը: Սա կարևոր քայլ է տեղեկատվության ավելորդ հոսքը բացառելու, սահմանային կետերում արտաքին առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շփումը սահմանահատումը կարգավորող մարմինների հետ նվազեցնելու առումով։ Նաև՝ պարզեցվում են մաքսային ընթացակարգերը, խնայվում է ժամանակն ու կրճատվում են թե պետական մարմինների, թե տնտեսավարող սուբյեկտների և թե քաղաքացիների կողմից արվող ծախսերը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |