ՊԵԿ նախագահի աշխատավարձը նվազել է կես միլիոն դրամով

ՊԵԿ նախագահի աշխատավարձը նվազել է կես միլիոն դրամով

PanARMENIAN.Net - Որևէ նպատակադրված, գաղտնի որոշում չի եղել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման թեմային, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ասել է ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը:

«Ուղղակի վարչապետի և վարչապետի աշխատակազմերի կողմից սահմանվել են առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը կառավարվի: Այդ սահմանումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է. առաջ 2 մլն էի ստանում, հիմա 1.5 մլն»,- ասել է Անանյանը, նշելով նաև, որ վարչապետն ԱԺ ամբիոնից այս մասին հնչեցրել է համապարփակ պատասխան:

Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ում գործում է հստակ սխեմա. բոլոր աշխատողները 0.3-ից 1.3 գործակցի սահմաններում գնահատվում են յուրաքանչյուր ամիս իրենց կատարած աշխատանքի համար: Այս գործակիցների, աշխատակիցների դրսևորած վարքի և աշխատանքային պարտականությունների կատարման չափանիշներով որոշվում է , թե ով որքան պարգևավճար պետք է ստանա:

Հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով հուլիսից էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը նշել էր, որ ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձերը իջել են։ Անդրադառնալով գաղտնիության թեմային Փաշինյանն ասել էր, որ այդ մասին 1 տարի առաջ՝ 2019թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հրապարակային հայտարարել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---