Արման Բաբաջանյանը 2 ժամ զրուցել է Նաիրի Հունանյանի հետ

Արման Բաբաջանյանը 2 ժամ զրուցել է Նաիրի Հունանյանի հետ

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում մոտ 2-ժամյա առանձնազրույց է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:

«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու», - գրել է նա։

Նաիրի Հունանյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկրչության համար ցմահ ազատազրկման է դատապարտված, վերջերս դիմել է վաղաժամ ազատման համար։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ դիմումը չի բավարարվելու։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---