ՀՀ-ն և Բուլղարիան միջազգային ավտոփոխադրումների համաձայնագիր են կնքել

ՀՀ-ն և Բուլղարիան միջազգային ավտոփոխադրումների համաձայնագիր են կնքել

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը:

Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացումը, ինչպես նաև կնպաստի ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։

Ստորագրվել է նաև Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։

ՀՀ ԱԳՆ-ում Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որԲուլղարիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն առաջընթացը բավարար գնահատել չի կարելի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---