ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի դիմումները

ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի դիմումները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ստացել և գրանցել է Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլ տրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այս մասին Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «ՄԻԵԴ քարտուղարությունից նախկին նախագահի փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Քոչարյանը կալանավորվել է Մարտի 1-ի գործով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---