Փաշինյանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի մասին. Հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ30 հոկտեմբերի 2019 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանըողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու փաստը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք», - նշել է վարչապետ Փաշինյանն իր ուղերձում։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ բանաձևի ընդունումը «կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում»: Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝11, ձեռնպահ՝ 3։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |