Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի Հովհաննես Խուդոյանի բողոքը:

Այն ուղղված է «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։

2019-ի հունիսի 25-ին դատարանը հրապարակել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց: Դատավորը որոշեց բեկանել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնել Մարտի 1-ի գործը և ուղարկել այն Սահմանադրական դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---