«Էրեբունի» օդանավակայանի հրդեհված պահեստում, նախնական տվյալով, զորամասի ավիացիոն գույք չկա![]() 5 նոյեմբերի 2019 - 10:19 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ նոյեմբերի 4-ին հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շշենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզատարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,- գրել է Հովհաննիսյանը։ Նոյեմբերի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով այրվել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը, բենզատար ավտոմեքենա, ինքնաթիռի 2 շարժիչ, անվադողեր և հաստոցներ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |