Թուրքիայում ԱՄՆ հյուպատոս. Օբաման հասկանում է, թե Վաշինգտոնի համար որքան կարեւոր է Անկարան 5 նոյեմբերի 2008 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման գիտակցում է Թուրքիայի կարեւորությունը, եւ պաշտոնական Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ համագործակցությունը ավելի սերտ է դառնալու: Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Շերոն Վայները: «Ամերիկան չի կարող միայնակ դիմադրել մարտահրավերներին, եւ ԱՄՆ նոր վարչակազմը թուրքական կառավարության հետ աշխատելու է PKK դեմ պայքարում, ինչպես նաեւ Իրաքում ժողովրդավարության, կայունության եւ անվտանգության հաստատման, նոր էներգոռեսուրսների փնտրման, ինչպես նաեւ Միջին Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքերով, չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամության մասին Բարակ Օբամայի հայտարարություններին, ԱՄՆ նորընտիր նախագահը հասկանում է, թե որքանով է Թուրքիան կարեւոր Ամերիկայի համար` որպես մարտավարական գործընկեր եւ դաշնակից: «Այժմ մենք ավելի սերտ ենք համագործակցելու, քանի որ Թուրքիան հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը»,- ընդգծել է Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |