Բաբայան. Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» աճուրդի կհանվի $16.5 մլն մեկնարկային գնով![]() 6 նոյեմբերի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Վերջնական որոշմամբ՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի $16.5 մլն մեկնարկային գնով: Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հիմա վերջնական հանձնման-ընդունման և գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ արդեն իսկ հետաքրքրվողներ կան: Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-նհայտնել էր, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100% բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |