Ալի Բաբաջան. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի աջակցության եւ համաձայնության 5 նոյեմբերի 2008 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը: Վերջինիս հրավերով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Մոսկվայում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: «Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի աջակցության եւ համաձայնության ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծում գտնել»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը եւ ավելացրել, որ միեւնույն ժամանակ անհնար է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հասնել առանց Թուրքիայի եւ ԱՄՆ-ի: Ալի Բաբաջանի խոսքերով, այն քայլերը, որոնք հակամարտության լուծման համար նախաձեռնել էր Թուրքիան, լրացնում են Ռուսաստանի քայլերն ու ջանքերը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |