Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան է վթարվել. Գործընկերները չեն բացառում, որ իշխանության պատվերն է 8 նոյեմբերի 2019 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Բաքվի փողոցներից մեկում թույլատրելի պահին և թույլատրելի տեղով անցնելիս վրաերթի է ենթարկվել Ադրբեջանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը (Oqtay Gülalıyev)։ Այս մասին հայտնում է Ditord.am կայքը՝ հավելելով, որ Գյուլալիևը Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահ Իլհամ Ալիևի կինՄեհրիբան Ալիևայի ղեկավարած «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի» ֆինանսավորմամբ բուժման է տեղափոխվել Թուրքիա։ Վթարի հաջորդ օրը Գյուլալիևին վիրահատել են, որից հետո նա կոմայի մեջ է հայտնվել, վիճակը ծանր է։ Նշվում է, որ ընդդիմադիր իրավապաշտպանի բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը»։ Հիմնադրամի հրավերով Գյուլալիևին հետազոտելու համար Ստամբուլից Բաքու է մեկնել բժիշկների մի խումբ, որոնք առաջարկել են նրան տեղափոխել Թուրքիա։ Իրավապաշտպանը Թուրքիա է տեղափոխվել ադրբեջանական ազգային «ԱԶԱԼ» ավիափոխադրողի հատուկ չվերթով։ Հաղորդվում է, որ որևէ տեղեկություն չկա վրաերթի ենթարկած վարորդի ձերբակալության մասին, թեպետ «ճանապարհային երթևեկության կանոնների» խախտմամբ քրեական գործ հարուցվել է։ Ասվում է, որ վարորդը տաքսիստ Քենան Աբդուլաևն է եղել (Kənan Abdullayev), որը Գյուլալիևին հարվածելուց հետո նրան անձամբ տեղափոխել է հիվանդանոց։ Վթարից հետո ընդդիմադիր գործիչները չեն բացառել, որ վթարը կարող էր պատվիրված լինել հենց իշխանությունների կողմից։ Օգթայ Գյուլալիևն Ադրբեջանում ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (Demokratik Qüvvələrin Milli Şurası) միության անդամ է, ինչպես նաև՝ «ռեպրեսիաների և խոշտանգումների դեմ» կոմիտեի (Repressiyalar və İşgəncələr Əleyhinə Komitə) նախագահը։ Նա հայտնի է ադրբեջանական իշխանությունների ակտիվ քննադատմամբ։ Վթարից հետո ընդդիմադիր գործիչները չեն բացառել, որ վթարը կարող էր պատվիրված լինել հենց իշխանությունների կողմից։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |