Նոր նամականիշ՝ նվիրված ՀՀ առաջին փոստային նամականիշի 100-ամյակին11 նոյեմբերի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային: 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է «К. 60. К» հավելատիպը: Նամականիշի վրա նաև պատկերված է այդ տարիներին փոստում օգտագործվող կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |