Փրկարար Սամվել Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով

Փրկարար Սամվել Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով

PanARMENIAN.Net - Փրկարար Սամվել Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարա-րական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Սամվել Դևելյանը զոհվել է Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ ստացած այրվածքներից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---