ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներն իրազեկման երթ կանեն12 նոյեմբերի 2019 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մոտից մեկնարկում է ուսանողների և ՀՅԴ երիտասարդական միության իրազեկման երթը: Նրանք անցնելու են երևանյան բուհերի մոտով՝ կոչ անելով միանալ իրենց: Այնուհետև նրանք միանալու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ նստացույց անող երիտասարդներին: Երիտասարդներն ընդգծում են, որ իրենց պայքարն ապակուսակցական, երիտասարդական, ուսանողական պայքարը է, հայտնում է Panorama.am-ը: «Մեր պայքարը հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության համար է, հայոց եկեղեցու համար է: Սա համազգային, համապետական պայքար է, միտված է ազգային արժեքների պաշտպանությանը»,- հայտարարում են երիտասարդները: Նրանք կոչ են անում նաև դասախոսներին միանալ իրենց: «Դիմում ենք ԵՊՀ դասախոսական կազմին. մենք դուրս ենք եկել փողոց պաշտպանելու այն արժեքները, որոնք դուք մեզ փոխանցել եք ու փոխանցում եք՝ մեր լեզուն, կրոնը ու պատմությունը: Մեզ այս պայքարի մեջ մենակ մի թողեք: Սա միայն մեր պայքարը չէ, դուք եք դրանք մեզ փոխանցել, եկեք տեր կանգնեք ձեր փոխանցածին: Կոչ ենք անում դասախոսներին միանալ մեզ: Լավ գիտակցեք, մենք միևնույն է՝ հաղթելու ենք»,- ասում են ուսանողները: Ակցիայի մասնակիցներից Գևորգ Գյուլումյանն ասել է, դասախոսները պետք է լինեն իրենց ուսանողների կողքին, ցույց տան, որ իրենց դաստիարակած ուսանողների բռնած ճանապարհը ճիշտ է, քանի որ շարժվում են իրենց ցույց տված ճանապարհով:«Մեզ կրթության նախարարն անդաստիարակներ է անվանում: Մենք ձեր դաստիարակությունն ենք ստացել, փաստորեն ձեր դաստիարակությունն այս նախարարի համար ոչ մի արժեք չունի, դա անդաստիարակություն է: Սա նաև ձեր թասիբի հարցն է»,- նշեց ուսանողներից մեկը: Գյուլումյանի խոսքով, ասում են, թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է երկխոսության գնալ:«Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի: Օրակարգը մեկն է՝ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, քանի որ ի վիճակի չէ աշխատելու»,- նշել է նա: Ուսանողների և ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել: ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներն արդեն մի քանի օր նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |