Մինչ Ղարաբաղի շուրջ հիմնական պայմանագիրը պետք է համաձայնագիր ստորագրվի ելնելով կարգավորման հիմնական սկզբունքներից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնական պայմանագրի ստորագրումը պետք է համաձայնագիր ստորագրեն ելնելով կարգավորման հիմնական սկզբունքներից: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի հետ հանդիպման արդյունքների հիման վրա տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած «մադրիդյան սկզբունքների» հիման: «Եթե մենք դրանց հիման վրա շոշափման կետեր գտնենք, ապա պետք է համաձայնագիր կնքվի ելնելով կարգավորման հիմնական սկզբունքներից: Դրանից հետո կստորագրվի հիմնական պայմանագիրը»,- նշել է նա` ավելացնելով, որ այդ ընթացքում կառաջանա հասարակական քննարկումների կարիք: Խոսելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների մասին` Սերժ Սարգսյանը հայտնել է, որ նման հանդիպումները «նպաստում են դրական որոշումների հասնելուն», հաղորդում է «Արմենիա» հեռուստաալիքը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---