Թուրքիայի ԱԳՆ-ում ժխտում են, որ Գյուլը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել է Ստամբուլ

PanARMENIAN.Net - Թուրքիան չի ծրագրում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման կազմակերպել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Իհարկե, մենք ողջունելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցերը: Բայց ներկա պահին եռակողմ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ ոչ մի ծրագրեր չկան»,- նշել է, հաղորդում է Անատոլիական տեղեկատվական գործակալությունը:



Որոշ թուրքական ԶԼՄ-ներ այսօր հաղորդել են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Իլհամ Ալիեւի` Անկարա կատարած այցի ընթացքում եւ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, Ադրբեջանի ղեկավարն արդեն տվել է իր համաձայնությունը հանդիպման անցկացման համար: Նույն այդ աղբյուրների հաղորդմամբ, եռակողմ հանդիպման ճշգրիտ տեղն ու ժամանակը որոշված չէ, բայց սպասվում է, որ այն տեղի կունենա մի քանի ամիսների ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---