ԿԳՄՍ նախարարը կհանդիպի բոլոր շահագրգիռ կողմերի հետ![]() 15 նոյեմբերի 2019 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել հանրությանը հուզող բոլոր հարցերը: ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի», - ասվում է հայտարարության մեջ: ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով կրթական համակարգին, ասել է որ Հայաստանին այսօր ինժներներ են պետք: «Մենք ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,-ասeել էր Փաշինյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |