Կադաստրի կոմիտեի փոխղեկավարն ազատվել է պաշտոնից![]() 15 նոյեմբերի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Արայիկ Սահակյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019-ի փետրվարին։ Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, կառույցի տեղակալ Լևոն Մելիքյանը։ Խոսելով հրաժարակնի պատճառների մասին՝ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այլևս չի կարող «հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |