Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 18 անձ ոստիկանության բաժին է տարվել (վիդեո)

Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 18 անձ ոստիկանության բաժին է տարվել

PanARMENIAN.Net - Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով՝ Երևանի Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է տարվել 18 անձ:

Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը:

«Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են արձանագրություններ»,-հաղորդում են ոստիկանությունից՝ նշելով, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---