Վրաստանի վարչապետը կոչ է արել Ազգային բանկին կայունացնել վիճակը. Լարին արժեզրկվում է, գները՝ աճում21 նոյեմբերի 2019 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել Ազգային բանկին օգտագործել բոլոր առկա գործիքները կայունացնելու համար գները: Այդ մասին նա հայտարարել է կառավարության նիստում: Գնաճի տարեկան մակարդակը Վրաստանում հոկտեմբերին կազմել է 6,9%՝ կանխատեսված 3%-ի փոխարեն: Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5%-ով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ 10%-ով, հայտնում է «Sputnik Գրուզիան»: «Ուզում եմ կոչ անել Ազգային բանկին ակտիվ օգտագործել բոլոր առկա գործիքները կայունացնելու համար գները»,-ասել է Գախարիան:Բացի այդ, վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին վերանայել վարկավորման քաղաքականությունը: Սահմանափակումներ կան արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում, ընդ որում սահմանափակումները նախատեսվում է խստացնել: Գախարիան ասել է, որ հարկավոր է մինչև 100,000 լարի նվազեցնել արտարժույթով վարկավորման սահմանափակող նիշը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |