Անի Զախարյանը Վիլսոնի արձանը Երևանում կանգնեցնելու համար կդիմի Մարությանին ու ԱՄՆ դեսպանին22 նոյեմբերի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդական արդարության ազգային շարժման» առաջնորդ Անի Զախարյանը նամակ կհանձնի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը Երևանում կանգնեցնելու պահանջով: Այս մասին Անի Զախարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ նոյեմբերի 22-ը պատմական օր է հայ և ամերիկացի ժողովուրդների կյանքում, քանի որ 1920-ի այդ օրը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է «ԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման մասին» իրավարար վճիռը: Զախարյանը միևնույն ժամանակ քննադատություն է հնչեցրել ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամի հասցեին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելու համար: Նա նշել է, որ սենատորն այդ քայլով կասկածի տակ է դրել ԱՄՆ հեղինակությունը: «Շատ ուրախ կլինենք, եթե ԱՄՆ դեսպանատունը ակտիվ մասնակցություն ունենա այս հարցում և մոտ ապագայում Վիլսոնի արձանը վեր խոյանա Հայոց երկնքի տակ՝ որպես հայ-ամերիկյան կայուն հարաբերությունների խորհրդանիշ»,-եզրափակել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |