Փաշինյան. 15 տարի առաջ պայթեցվել կամ հրկիզվել էր իմ ավտոմեքենան22 նոյեմբերի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր՝ 15 տարի առաջ նոյեմբերի 22-ին այրված ավտոմեքենայի լուսանկարը: «2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան»,- լուսանկարին կից գրել է վարչապետը: 2004-ին Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան առավելապես հենց նա էր վարում: Լրագրողների պատմելով՝ թերթի խմբագրության առջև մեքենան այրվել էր պայթյունի ձայնից հետո:
«Ես առաջարկում եմ իրավապահներին, որ քննության առնեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պատմել էր, որ 2004 թվականի Աթենքի օլիմպիադայից հետո «Հայկական ժամանակում» լույս է տեսել խմբագրական՝ երեք անձի՝ Իշխան Զաքարյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի ծաղրանկարով: Դրանից հետո տարբեր միջնորդների միջոցով Գագիկ Ծառուկյանը փորձել է իր հետ հանդիպել, բայց ինքը կտրականապես հրաժարվել է: Փաշինայնը նշել էր, թե «Ծառուկյանի շրջապատից իր աղբյուրները» իրեն տեղյակ են պահել, թե դա «էժան չի նստի իր վրա»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը |