ArmJazz 2. Մալխասը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը՝ նոյեմբերի 27-ին մի բեմում22 նոյեմբերի 2019 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի կունենան մեծ ջազ համերգ, որը մի բեմում կհավաքի մի շարք հայտնի երաժիշտների: «ԱրմՋազ. մաս 2» նախագծի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ: Երեկոյի հատուկ հյուրերն են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյանը, Միքայել Ոսկանյանը: Համերգի հատուկ հյուրն է նաև հայտնի կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի որդի Հայկ Շաքարյանը: Համերգը կազմակերպում է«ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին: «ԱրմՋազ» նախագծի շրջանակում առաջին համերգը տեղի է ունեցել 2016-ին: Համերգին հնչում էին ջազային կատարումներ, ֆրանսիական հայտնի ստեղծագործություններ և շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը: 2017 թվականին ծրագրում ընդգրկվեցին նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ. ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Էդգար Խաչատրյանը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ: 2018-ին Շառլ Ազնավուրի հրապարակում նշվեց շանսոնյեի ծննդյան 94-րդ տարեդարձը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |