«ԱԼ ՂԱՅԻԴԱ»-Ի ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՉԵՆՆԵՐԸ ՕԳՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՄԱՐՏԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - «Թիվ մեկ» ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի գլխավորած` «Ալ Ղայիդա» ահաբեկչական կազմակերպության հազարավոր գրոհայիններ մարտական մկրտություն են ստացել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ` կռվելով ադրբեջանցիների կողմից: Ինչպես հաղորդում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, վկայակոչելով "Washington ProFile" գործակալությունը, ԽՍՀՄ տարածքում «Ալ Ղայեդա»-ն սկսել է գործել 1980-ական թվականների վերջում` իր գրասենյակը հիմնելով Բաքվում եւ աջակցելով ադրբեջանցիներին քրիստոնյա Հայաստանի դեմ պատերազմում` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության համար: 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջան են ժամանել շուրջ 1,5 հազար աֆղան գրոհայիններ: 1994 թվականի ամռանը նրանց թիվը Ադրբեջանում հասավ 2,5 հազարի:Հայերի դեմ մարտերում տարած ծանր կորուստներից հետո «աֆղանական բրիգադը» կազմալուծվեց նույն 1994 թվականին, սակայն նրանցից շատերը մասնակցել են տարածաշրջանային մյուս հակամարտություններին: Նախկին Խորհրդային Միության մահմեդականների, մասնավորապես, ադրբեջանցիների հետ համագործակցում էին նաեւ չեչենները: Նրանք հրթիռներ էին գնում ոչ միայն իրենց, այլեւ ադրբեջանցի «գործընկերների» համար, ինչը ժամանակին զգալիորեն օգնեց վեջիններին գրավել Ստեփանակերտից հարավ-արեւելք գտնվող Հորադիզ քաղաքը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---