Թաթոյան. Ատելության խոսքը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատությանը

Թաթոյան. Ատելության խոսքը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատությանը

PanARMENIAN.Net - Վիրավորանքը, ատելության խոսքը, անհանդուրժողականությունը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը, ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ հրավիրված միջազգային համաժողովին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների մասին:

«Վիրավորանք, ատելություն պարունակող խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով», - ասել է Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ փակ հաստատություններում վատ վերաբերմունքը այնպիսի մարդու նկատմամբ, որը զրկված է ազատությունից, նույնպես մարտահրավեր է:

«Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ամենավաղ տարիքից սկսած՝ նույնպես մարտահրավեր է», - ասել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 15-ամյակի առթիվ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է միջազգային համաժողով։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Երկօրյա համաժողովին մասնակցելու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---