Պատգամավոր. Սևանի մակարդակն ամեն տարի պետք է բարձրանա 30 սմ-ով![]() 27 նոյեմբերի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի միանգամից երկու օրենքով Սևանա լճի մակարդակը պետք է մինչև 2030 թվականը հասնի 1903,5 մետր մակարդակի՝ հետևաբար, այն ամեն տարի պետք է բարձրանա 30 սանտիմետրով։ Այդ մասին Ազգային ժողովի իր ղեկավարած հանձնաժողովում ասել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ օրենքի այս պահանջի տրամաբանությունն այն է, որ Սևանի մակարդակը պետք է նշված չափի լինի, որպեսզի լճում բավարար ջուր լինի, և լիճը կարողանա ինքնամաքրվել, հայտնում է Shantnews.am-ը։ Վարազդատ Կարապետյանի ներկայացրած նախագծով Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար այսուհետև շատ հիմնավոր պատճառ է անհրաժեշտ լինելու․ դա հնարավոր է լինելու միայն երաշտի դեպքում։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները: Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Նախագծով առաջարկվում է այժմ սահմանել մաքրման ենթակա տարածք 98 հա՝ նախատեսված 66.8 հա-ի փոխարեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |