Մակունց. Փետրվարին սահմանադրական փոփոխությունները քննարկող աշխատանքային խումբ կստեղծվի27 նոյեմբերի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2020-ի փետրվարին արդարադատության նախարարությունում նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկմամբ: Այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաղորդում է 24news-ը: «Կարծում եմ, որ աշխատանքային խումբ կձևավորվի և նախարարույթունը կլինի հնարավորինս ներառական՝ անդամներին ներգրավելով ոչ միայն կառավարությունից, այլ նաև ընդդիմությունից»,-ասել է Մակունցը: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության մասին հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ կօգտվեն դատավորներն այս հնարավորությունից, թե ոչ: «Նպատակը ոչ թե վստահության ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկելը, որ այն ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստի: Դատական համակարգի ներսից փոփոխությունները ամենախրախուսելին են, դատական համակարգը և դատավորները պետք է պատրաստ լինեն ընդառաջ գնալու»,- ասել է Մակունցը՝ նշելով, որ այս տարբերակը քննարկվել է նաև միջազգային գործընկերների հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերին նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: ԱԺ-ում անցկացված քվեարկությունից հետո պատգամավորները դիմել էին ՍԴ, սակայն հոկտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանը մերժել էր ԱԺ դիմումը: Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ՍԴ-ն այդ քայլով ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |