Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը27 նոյեմբերի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում կազմակերպում է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2019)՝ «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով: Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի հետագա գործողությունների պլան: BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝ • Թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը, • Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը, • Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք, • Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները, • Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները: Ֆորումի օրակարգի ու մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |