ՌԴ ՔԿ-ն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործի քննությունը 3 դեկտեմբերի 2019 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի քննությունը: Այդ մասին հայտնել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Քննությունը վարել է գերատեսչության կենտրոնական աշխատակազմի Գլխավոր քննչական վարչությունը: Քույրերի կողմից իրենց հոր սպանության քրգործում մեկ հոդված կա՝ «Նախնական պայմանավորվածությամբ խմբակային սպանություն» հոդվածը: Ըստ Պետրենկոյի, քննության վարկածով, 2018-ի հուլիսի 27-ին, Խաչատուրյան քույրերը, գտնվելով բնակարանում, «գործելով նախնական պայմանավորվածությամբ և սուր հակակրանք տածելով հոր հանդեպ, վերջինիս բազմակի հարվածներ են հասցրել դանակով և մուրճով», գրում է «Ռոսիյսկայա գազետան»: «Մեղադրյալների գործողությունները գնահատելիս, պարզվել է, որ հանցագործության դրդապատճառ է հանդիսացել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր հոր կողմից տևական ժամանակահատվածում իր դուստրերին ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը քննությունը հաշվի է առել որպես մեղմացուցիչ հանգամանք»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Համալիր հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունները պարզել են գործով անցնող անձանց հոգեկան վիճակը՝ քույրերից 2-ը սպանություն կատարելու պահին կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների փաստացի բնույթն ու ղեկավարել դրանք: ՔԿ պաշտոնական ներկայացուցիչն ասել է նաև, որ քննությունը բավարար ապացուցողական բազա է հավաքել, որի հիման վրա Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Կրտսեր քրոջ քրգործն ուղարկվել է դատախազին հետևյալ նշումով՝ «բժշկական բնույթի հարկադիր միջոցների կիրառման մասին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |