Աբդուլլա Գյուլը հավատում է, որ Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ փոխըմբռնում ձեռք կբերվի

PanARMENIAN.Net - «Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասի` դարերով միմյանց կողքին ապրած ժողովուրդների միջեւ փոխըմբռնում ձեռք կբերվի, եւ մենք կգտնենք գոյություն ունեցող խնդիրների լուծումները: Այդ խնդիրների լուծումը կուժեղացնի համագործակցությունը նաեւ էներգետիկ ոլորտում»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` ելույթ ունենալով IV Էներգետիկ գագաթաժողովին: Ընդգծելով, որ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող երկրների միջեւ գոյություն ունեն էներգետիկ համագործակցության ավանդույթներ` նախագահը հիշեցրել է, որ մինչ օրս իրագործվել են մի շարք էներգետիկ նախագծեր, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---