Սոթք-Քարվաճառը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի![]() 5 դեկտեմբերի 2019 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորհայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |