ԱՄՆ Կոնգրեսը բավարար հիմքեր է գտել Թրամփի իմպիչմենտի համար![]() 5 դեկտեմբերի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերալդ Նադլերը հայտարարել է, որ բավարար հիմքեր կան նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի համար: Ըստ նրա, Թրամփը գերազանցել է լիազորությունները և խախտում արել: Կոմիտեում լսել են 4 փորձագետների, որոնց ցուցմունքները, ըստ Նադլերի, հաստատել են այդ փաստը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: «Նախագահը իմպիչմենտի հանգեցնող խախտում է արել: Նա խնդրել է օտարերկրյա կառավարությանը միջամտել մեր ընտրություններին: Հետո դա ի հայտ է եկել և նա խանգարել է քննիչներին: Երկու անգամ»,-հայտարարել է Նադլերը: Նա նաև ԱՄՆ նախագահի գործողությունները սպառնալիք է համարել ազգային անվտանգությանը և սպառնալիք առաջիկա ընտրություններին: Նադլերը նշել է, որ Թրամփին արդարադատությանը խոչընդոտելու մեջ մեղադրելու համար վկայությունները «ավելի քան բավարար են»: Մինչդեռ ինքը Թրամփը «կատակ» է անվանել իր իմպիչմենտի մասին զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Թրամփն առաջին նախագահն է ԱՄՆ պատմության մեջ, որը փորձել է խանգարել իմպիչմենտի քննությանը՝ մերժելով Կոնգրեսի համապատասխան լիազորություններն ու նույնիսկ սպառնալով վկաներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |