ՀՀ ղեկավարները Ծիծեռնակաբերդում են (վիդեո) 9 դեկտեմբերի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ դեկտեմբերի 9-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ եմ դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվում է գրառման մեջ։ Դեռևս 2015թ. Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Նման քայլով Հայաստանը վերահաստատել է ցեղասպանությունների դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկ լինելու իր պատրաստակամությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |