Պատգամավորը խնդրել է երկարաձգել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 9 դեկտեմբերի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ նիստի ժամանակ խնդրել է երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։ «Քննիչ հանձնաժողովի ժամկետը լրանալու կապակցությամբ միաձայն որոշում ենք կայացրել դիմելու ԱԺ-ին՝ աշխատանքային ժամկետը երկարացնելու հարցով։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Հանձնաժողովն անցկացրել է 21 նիստ, քննվել է 10 զինծառայող, ինչի արդյունքում կազմվել է 415 հարց։ «Դրանց վերաբերյալ ստացվել են պատասխաններ։ Դեռևս լսվող պաշտոնյաների թիվը կարող է հասնել 40-ի, ինչը մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս», - ասել է պատգամավորը՝ նշելով, որ իրենք խնդրում են առավելագույն 6 ամիս ժամկետ։ Հանձնաժողովը ստեղծվել է խորհրդարանի 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով: 2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |