Փոխնախարար. 2 քննչական մարմին օպերատիվ-հետախուզական գործունեության հնարավորություն կունենա 9 դեկտեմբերի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։ Այս մասին ԱԺ-ում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: «Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասել է Գալյանը։ Փոխնախարարի խոսքով՝ արդարադատության նախարարությունն ակտիվ տեմպով զբաղված է ոլորտային քաղաքականության մշակման գործով։ «Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդումանը, պայմանավորված է այն համգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը»,- ասել է փոխնախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ հատվածական կարգավորումներով ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանությունն այսօր ոչ թե զրկված է գաղտնալսելու, այլ՝ դրա ինքնուրույն կազմակերպման հնարավորությունից: Գալյանը նշել է, որ ապագայում ոստիկանությունը, հնարավոր է, համալիր կարգավորումներից հետո ունենա նման հնարավորություն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |