Լինդան համերգ կտա Երևանում

Լինդան համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի երգչուհի Լինդան համերգով հանդես կգա Երևանում: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

90-ականներին մեծ ճանաչում ստացած երգչուհուց բացի այդ օրը հանդես կգան նաև դիջեյներ Yuzza-ն և Karo Pillz-ը:

Լինդայի ելույթը 1 ժամ կտևի: Տոմսերն արդեն վաճառքում են, արժեքը՝ 6000 դրամ է:

Լինդան (Սվետլանա Գեյման) ռուսաստանցի երգչուհի է, որը կատարում է էլեկտրոնային և էթնիկ ոճի երաժշտություն: Նա նաև բանաստեղծուհի է, նկարչուհի: Առավել հաճախ Լինդային դասում են թրիփ ռոքի ժանրին: Իր կարիերայի ընթացքում երգչուհին վաճառել է ավելի քան 3 մլն ձայնասկավառակ Ռուսաստանում, այդ թվում՝ «Թիբեթյան լամաների երգերը»՝ 250, 000, «Վորոնա»՝ 1,5 մլն նմուշ և այլ:

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը