Բադասյան.Կոշտ պայքարելու ենք «օրենքով գողերի» ու հանցավոր խմբերի դեմ 9 դեկտեմբերի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ: Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը նշել է, մարդու իրավունքները գերակա են և որքան էլ օրենսդրական դաշտում խիստ լինի հանցավորության դեմ պայքարը, միևնույն է մարդու իրավունքները պաշտպանված են լինելու։ «Կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ։ Այդ մարդկանց հասարակության շրջանում գործելու որևէ հնարավորություն չպետք է տրվի»,- նշել է Ռուստամ Բադասյանը։ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով Հայաստանում մեկնարկած «օրենքով գողերի» դեմ պայքարին, նշել է, որ պետք չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հանցավոր երևույթների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մարդու իրավունքները: «Վրաստանում մենք անում ենք պայքար նույնատիպ հանցագործությունների դեմ՝ ըստ Եվրոպայի կոնվենցիայի չափորոշիչների։ Այժմ չեմ կարող ասել, որ մենք պայքարել ենք հանցավորության դեմ և ունենք հրաշալի արդյունքներ։ Սա ամենօրյա պայքար է, որը հարկ է զգուշավորությամբ իրականացնել։ Բայց այս պահին մենք չունենք «օրենքով գողեր», ովքեր Վրաստանում վերահսկում են իրավիճակը։ Հիմա անհրաժեշտ է պայքարել որոշ ազդակների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»,-ասել է Թեա Ցուլուկիանին։ Վրաստանում օրենքով գողերի դեմ պայքարը սկսվել է2003 թվականին։ 2019-ի նոյեմբերին առաջին ընթերցմամբ Հայաստաննի ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթը: Այն լայն քննարկման և բանավեճերի առարկա դարձավ: Որոշ պատգամավորներ համաձայն չէին օրինագծի ընդունմանը՝ համարելով այն անորոշ և ընդհանրացված: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |