ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է

ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---