Փաշինյան. Խնդիր եմ դրել՝ Jingle Bells-ին համարժեք երգ գրել, որը կներկայացվի Ամանորի գիշերը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ խնդիր է դրել, որ Ամանորին և Սուրբծննդյան տոներին նվիրված Jingle Bells-ին համարժեք հայկական երգ գրվի, որը նույնքան մեծ ճանաչում կստանա, որքան վերոնշյալ երգը՝ սկզբից Հայաստանում, հետո նաև աշխարհում: Վարչապետը հավելել է, որ նոր երգը գրվել է և այն ներկայացվելու է Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում տոնակատարության ժամանակ: Փաշինյանը կարծում է, որ նման երգի առկայությունը շատ կարևոր է պետության և ազգային ինքնության համար: «Չգիտեմ, արդյոք այդ երգը կդառնա նույնքան պահանջված, բայց այս պրոցեսը պետք է շարունակել այնքան, մինչև Հայաստանում ծնվի մի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին՝ մրցակից դառնալով, օրինակ, Jingle Bells-ին»,-ասել է վարչապետը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |