ՊԵԿ. Մաքսային հսկողությունից թաքցված բջջայիններ են գտնվել![]() 11 դեկտեմբերի 2019 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն իրականացնելիս հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հսկողությունից թաքցված հեռախոսները հայտնաբերվել են Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցում: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |