ԱԱԾ. Մարտունու ԲԿ-ում կոռուպցիայի դեպք է բացահայտվել11 դեկտեմբերի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մարտունու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը, անտեսելով առողջական խնդիրներով 2017-2019 թթ. բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու իրավունքը, սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները, մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |